Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Շրթունքի ճաքերի դեմ

Շրթունքի ճաքերի դեմ

 Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ  ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Գ.Գրիգորյան ք.Երևան

 

Ինչպես դուք նշեցիք, այդ ճաքերը կոչվում  են անգուլիտներ` բերանի անկյունների գրգռում: Դրանց առաջացման պատճառները մի քանիսն են` ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի խանգարումներ, մանրէային ինֆեկցիա (օրինակ, սնկային հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով կամ  սպասքեղենի և որոշ  առարկաների ընդհանուր օգտագործումից):

 

Բայց, ամենից հաճախ ճաքերն առաջանում են իմունիտետի իջեցումից, և  B2 վիտամինի, երկաթի և ցինկի  անբավարարությունից: Վիտամին B2 պարունակվում է կաթնաշոռի, կաթի, պանրի, ձվի, տավարի մսի, նաև կանաչ լոբու, բրոկոլիի, սպանախի մեջ: Երկաթով հարուստ մթերքներն են սունկը, ընկույզը, նուռը, կարտոֆիլը, մաղադանոսը, հնդկացորենի, նաև կարմիր միսը (տավարի, ոչխարի և խոզի): Ցինկի աղբյուր են ծովամթերքը, ձուն, միսը, լյարդը և երիկամները, դդմի սերմերը:

 

Ինչ վերաբերում է բուժմանը, ապա հարկ է դեղատնային վիտամին B2-ի կուրս ընդունել (օրը 2 անգամ): Ճաքերին անհրաժեշտ է քսել վիտամիններ A-ի  և E-ի յուղային լուծույթ, դեղատնային նիստատինի քսուք, կամ էլ չիչխանի, կտավատի և ձիթապտղի յուղեր: Անհրաժեշտ է նաև օրը 3 անգամ թրջոցներ դնել, որոնք պատրաստվում են երիցուկի, կատվալեզվիկի, եղեսպակի, վաղենակի և  ծիծեռնախոտի թուրմերից:

 

Բուժման ընթացքում, աշխատեք խոսափել թթվաշ մրգերից կամ աղի և կծու ուտեստներից: Մրգերը մանր կտրտեք և այնպես կերեք, որ չկպչի շրթունքի վնասված անկյուններին:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ